Հուլիսի 19-ին, ժամը 13:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում քաղաքացին ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1989 թ. ծնված Ա. Գ.-ը ջրից դուրս է բերվել տեղի ուժերով: