Այսօր Շախմատի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տոնն անց է կացվում Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի` ՖԻԴԵ-ի (World Chess Federation, FIDE) որոշմամբ, քանզի 1924թ.-ի հուլիսի 20-ին է հիմնադրվել այդ կազմակերպությունը:

Այս օրը ՖԻԴԵ-ի հովանավորությամբ անց են կացվում տարաբնույթ միջոցառումներ և մրցաշարեր:

«Շախմատ» անվանումն առաջացել է պարսկերեն «շահ մատ» բառակապակցությունից, ինչը թարգմանաբար նշանակում է արքան մեկուսացված է, պարտություն է կրել:

Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ 5-րդ դարում հայտնվել է շախմատի նախատիպը` չատուրանգա խաղը:




Լրահոս