ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Հուլիսի 21-ին, ժամը 11:30-ին «Ազդակ» լրագրողական ակումբի հյուրերն են
Ամերիկայից ժամանած` Հանթր Գեյլոն, Ռուբեն Մկրտչյանը, ինչպես նաեւ հասարակական, քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը:
Թեմա. Դրսից ժամանած հյուրերը ստեղծել են հայ-ամերիկյան ընկերություն, որով ցանկանում են Հայաստանում ստեղծել արդյունաբերություն, զարգացնելու եւ արտահանելու սննդամթերք եւ պահածոներ: Երիտասարդ նորարարների խումբը ուզում է Հայաստանը դարձնել օրգանիկ առաջին երկիրը աշխարհում: Նշենք, որ առաջարկը արդեն իսկ հավանության է արժանացել ՀՀ եւ Արցախի կառավարությունների կողմից:
Կազմակերպությունը պատրաստվում է գործարաններ հիմնել Հայաստանում եւ
Արցախում: Իսկ թե ինչ միջոցներով եւ պայմաններով, առավել մանրամասն ասուլիսի ընթացքում:
***
Հուլիսի 21-ին, ժամը 18.30-ին, Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչները, պետական և մշակույթի գործիչներ, հյուրեր:
Արիտունցիները հանդես կգան համերգային ծրագրով, որը պատրաստել են ճամբարային օրերի ընթացքում:
Նշենք, որ ծրագրի չորրորդ փուլին մասնակցում է 156 պատանի և աղջիկ՝ աշխարհի 14 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Իրաքից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բելգիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից, Ավստրալիայից:
Լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կշարժվի հուլիսի 21-ին, ժամը 17.00-ին Ստեփան Շահումյանի անվան հրապարակից (հասցեն՝ Վ.Սարգսյան 3):
***
Հուլիսի 21-ին, ժամը 11:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Լևոն Մկրտչյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան ծրագրի ղեկավար Պասկալ Միշոն կստորագրեն համաձայնագիր՝ Հայաստանում Կայուն դպրոցական սնունդ ծրագրի շարունակականության ապահովման վերաբերյալ: