Ինչ է ենթադրում հայ-ռուսական զորքերի միացյալ զորախմբի ստեղծումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը ուվավերացնել մասին Հայաստանի Հանրապետության օրենքին: Իր հերթին հուլիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետդուման արդեն իսկ վավերացրել էր վերը նշված համաձայնագիրը:

Զորախումբը ձևավորվում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում՝ նպատակ ունենալով ժամանակին հայտնաբերել ռազմական հարձակման նախապատրաստությունը, իրականացնել ընդհանուր ցամաքային սահմանի վերահսկողությունը, ինչպես նաև մասնակցելու հակաօդային, ռադիոէլեկտրոնային և տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությանը:

րկու կողմերից լիազորված կառույցներ են նշանակվում պաշտպանության նախարարությունները, որոնք էլ որոշում են միացյալ զորախմբի կազմը՝ հնարավոր սպառնալիքների և ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծության հիման վրա: Խաղաղ ժամանակ միացյալ զորախմբի հրամանատարությունը կրճատված կազմով գործում է ՀՀ ԶՈւ կազմում:

Միացյալ զորախմբի հրամանատարին նշանակում է Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը՝ Ռուսաստանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ:

Խաղաղ ժամանակ զորախմբի հրամանատարը ենթակա է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ սպառնալից կամ պատերազմական իրավիճակներում՝ կամ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին, կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ կախված իրավիճակից: Այս հարցը որոշվելու է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների համաձայնությամբ:

Պատերազմական շրջանում զորախմբի բոլոր ուժերն անմիջականորեն ենթակա են միացյալ զորախմբի հրամանատարին:

Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համատեղ աշխատելու են նաև կողմերի զորքերի սպառազինության և կառավարման համակարգերի ունիֆիկացիայի ուղղությամբ:

Կողմերից յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու սեփական ուժերի նյութատեխնիկական և ֆինանսական ապահովման համար:

Համաձայնագիրը կնքվելու է 5 տարով և ժամկետի յուրաքանչյուր ավարտից հետո ինքնաբերաբար երկարացվելու է ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկն այն կասեցնելու մասին չի տեղեկացնում մյուս կողմին:




Լրահոս