Կրեմլում խոստովանել են Սիրիայում 5-րդ ռուս զինծառայողի մահվան մասին լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Սիրիայում 5-րդ ռուս զինծառայողի մահվան մասին լուրերը, փոխանցում է Reuters-ը:

Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ զոհված ռուս զինծառայող Ֆյոդր Ժուրավլյովի կնոջը պարգևատրել են նախօրեին Կրեմլում տեղի ունեցած արարողության ժամանակ:

Գործակալությունը գրում է, որ Կրեմլում փաստացի խոստովանել են, որ Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում 5 ռուս զինծառայող է զոհվել:

Ավելի վաղ երկրի իշխանությունները հրաժարվում էին մեկնաբանել Ժուրավլյովի մահը:

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկովյան Կրեմլի Մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում պարգևատրել է 17 զինծառայողի, այդ թվում մեկ կնոջ, ով մասնակցել է Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի օդային գործողություններին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս