Սուսերամարտիկներ Էմմա Պողոսովան եւ Արմեն Արազյանը մասնակցել են մեծահասակների աշխարհի առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթանում է սուսերամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը:

Խոցացուսեր զենքաձեւի կանանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսովան երկու հաղթանակով անցել է խմբային փուլը: 128-ի պայքարում նա առավելության է հասել պարագվայցի Մոնսերատ Վիվերոսի նկատմամբ, սակայն լավագույն 64-ի համար մենամարտում Էմման պարտվել է լեհ Ռենատա Կնապիկին եւ զբաղեցրել 96-րդ հորիզոնականը:

Տղամարդկանց խոցասուսեր զենքաձեւում Հայաստանը ներկայացրել է Արմեն Արազյանը: Նա նույնպես խմբային փուլն անցել է երկու հաղթանակով: Արազյանը 256-ի պայքարում հաղթել է Մալթայի ներկայացուցիչ Անդրե Զահրային, իսկ 128-ի պայքարում պարտվել` արգենտինացի Խեսուս Լուգոնեսին: Արազյանը զբաղեցրել է 158-րդ տեղը:

Արմեն Արազյանը բնակվում է Գերմանիայում: Նա մի քանի անգամ հանդես է եկել Հայաստանի հավաքականում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականին  հայտնեց, որ Արազյանն ինքն է դիմել Հայաստանի դրոշի ներքո գլխավոր ստուգատեսին մասնակցելու համար: Ֆեդերացիան նրան չի մերժել:




Լրահոս