Միհրան Հարությունյանի վիրահատությունը հաջող է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի ուսի վիրահատությունը հաջող է անցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հարությունյանը վիրահատվել է Լեհաստանում: Վիրահատությունը հաջող է անցել և միայն 3 շաբաթ անց հայտնեն կլինի հետազոտության արդյունքները:

Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը 2016 թվականի հոկտեմբերին վիրահատվել էր Գերմանիայում: Միհրանը Օլիմպիական խաղերից հետո, որին մասնակցել էր վնասվածքներով, դեռևս մրցագորգ դուրս չի եկել:




Լրահոս