Ձերբակալվել է դատավորի եղբոր որդին. նա կասկածվում է 9-ամյա աղջնակին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ հուլիսի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Ալավերդյանի որոշմամբ ձերբակալվել է Կապան քաղաքի Հարությունյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Օհանյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ձերբակալվել է երեկ՝ հուլիսի 21-ին, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում իր վարած Lexus մակնիշի 55 C C 550 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի բնակիչ՝ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, որից հետո «ոսկե երիտասարդը», ով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի եղբոր տղան է, երեխային թողել էր անօգնական ու դիմել փախուստի»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս