Ինչ իրավիճակ է Բարեկամավանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած գիշեր ժամը 11-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժն անդադար գնդակոծել  է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը:

ArmLur.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ շուրջ 4 ժամ հակառակորդը գյուղը պահել է կրակի տակ, այնուհետև դադարել են կրակել: Հակառակորդի արձակած կրակից վնասվել է գյուղի տներից մեկի  տանիքը. «Մի քանի կտոր շիֆեր է կոտրվել»:

Գյուղապետի խոսքով՝  այսօր ամեն ինչ նորմալ է եղել, դեռևս կրակոցներ չեն հնչել:




Լրահոս