Նիկոլ Փաշինյանի այցից հետո ևս Կոթիում ոչինչ չի փոխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. հունիսի 16-ին շուրջ կես ժամ տեղացած կարկուտը Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի եւ Բարեկամավան գյուղերի բնակիչներին մեծ վնասներ է պատճառել. Կոթի գյուղի շուրջ 400 հեկտար հացահատիկի արտերի բերքը ոչնչացել է: Դրանց մի մասը գարու արտեր էին, որոնք մի շաբաթից պետք է հնձեին: Կոթիում տեղացած կարկտահատիկները չափերով բավական խոշոր են: Նույն ժամանակ Կոթիի հարեւան` Բարեկամավան գյուղում կարկուտը վնասել է տնամերձ ցանքերը, պտղատու ծառերը:

Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ գյուղի տնամերձ տարածքների մի մասը տուժել է 70-80, մյուս մասը` մոտ 30 տոկոսով: Կարկուտից վնասվել է բարեկամավանցու մարդատար ավտոմեքենա, մի քանի առանձնատան ծածկի շիֆերներ: Այս տարվա օգոստոսի 10-ին Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակում կայացած հավաք-հանդիպման ժամանակ Կոթիի բնակիչները խնդրանքով դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի կարկտահարությունից տուժած կոթեցիներին պետության կողմից աջակցություն ցուցաբերվի: Սակայն դեռեւս նման օգնություն չի տրվել:




Լրահոս