ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերը կենտրոնում հրավառություն էր. կարգը չի պահպանվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեսախղիկը ֆիքսել է, որ գիշերը ժամը 00:04 րոպեին Երևանի կենտրոնում` Խորենացի փողոցի շենքերի մոտակայքում հրավառություն էր: Իսկ թե հրավառության կազմակերպիչները ովքեր էին, պարզ չէր:

Հիշեցնենք, որ ժամը 22:00-ից հետո քաղաքում հրավառություն կազմակերպել  չի թույլատրվում. նման դեպքերում կազմակերպիչները պետք է տուգանվեն:

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածում ասվում է. «Լռության խախտումը գիշերը (ժամը 22-ից մինչեւ 6-ը), այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքների վրա նվագելը, ձայնային ազդանշաններ տալը, բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից եւ այլ ապարատներից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում, մուտքերում եւ բակերում, փողոցներում եւ այլ հասարակական վայրերում, բնակելի տարածություններում եւ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաեւ նման մյուս գործողություններն առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով եւ նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով»:




Լրահոս