Խոշոր ավտովթար Երևանում. «Ֆոլքսվագենը» վերածվել է մոխրակույտի. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYYAN.com-ը գրում է. «Երեկ՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Երևան քաղաքի Կուրղինյան նրբ. 4/16 հասցեի բնակիչ 23-ամյա Լևոն Արզումանյանը իր վարած Wolksvagen Golf մակնիշի 60 LA 099 համարանիշի ավտոմեքենայով բախվել է պատին և հայտնվելով ճանապարհի կենտրոնում՝ մեքենայում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի, սակայն բարեբախտաբար ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս