28.07.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի գործընկերնե′ր,

մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը և Կինոկենտրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը հուլիսի 28-ին, ժամը 12։30-ին հրավիրում են նախարարության Խորհրդակցությունների սրահ՝  ներկայացնելու Հայաստանում կինոարտադրության զարգացման ծրագրի կարևոր շեշտադրումները։

***

Հուլիսի 28-ին, ժ.16:00-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի փակման և հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը (հասցեն՝ Ալեք Մանուկյան 1, կենտ­րո­նա­կան մասնաշենք, 6-րդ  հարկ): Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ հետ համատեղ՝ հինգ ուղղություններով:

Փակմանը կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, արվեստագետներ, մտավորականներ, հյուրեր:

Միջոցառման ավարտին   տեղի կունենա համերգ, որտեղ ելույթ կունենան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:

***

Հուլիսի 28-ին, ժամը 11-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության շենքում (Կոմիտաս 49/2) հրավիրված մամուլի ասուլիսում սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության, անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների պետերը կներկայացնեն 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում իրականացված պետական  վերահսկողության արդյունքներն՝ ըստ ոլորտների:

Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանելու:




Լրահոս