Դա ուղղակի անթույլատրելի և անընդունելի մոտեցում է խոսնակների կողմից: Խոսնակները պարտավոր են տեղեկատվության անազատությունն ապահովվել, ոչ թե խտրականություն մտցնել և «սև ցուցակներ» կազմել, որտեղ ընդգրկում են անցանկալի լրատվամիջոցներին: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Խոսքի ազատության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` խոսելով «սև ցուցակի» մասին:
Նրա կարծիքով՝ պետք է համապատասխան մոտեցում ցուցաբերել այդ գերատեսչությունների եւ այդ խոսնակաների նկատմամբ. «Պետք է ոչ թե բոյկոտվի , այլ պետք է ուշադրության կենտրոնում պահել` տեսնելու համար, թե ինչպես են աշխատում: Արդյոք «սև ցուցակ» կազմելն իրենց թերությո՞ւնն է»:
Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ նշված խոսնակների գործունեությունը պետք է ուշադրության կենտրոնում պահել և տեսնել, թե ինչ խախտումներ են թույլ տալիս: «Եթե տվյալ գերատեսչությունները որևէ բան չձեռնարկեն, ապա նշանակում է, որ դա ամբողջ գերատեսչության մոտեցումն է»:
Վերջինիս խոսքով՝ «Խոսքի ազատության» կոմիտեն հետամուտ է լինելու այս գործի ընթացքին:
Հիշեցնենք, որ օրեր բառաջ հրապարակվել էր այն մասին, որ պետական գերատեսչություններում լրատվամիջոցների սև ցուցակ է գործում:
Լիդա Եղիազարյան