Հարց քաղաքացիներից` հանգուցյալի ընտանիքը կարո՞ղ է դրամական օգնություն ստանալ պետությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ընկերս ավտովթարի զոհ է դարձել: Նա պայմանագրային զինծառայող է եղել` 6 տարի ժամկետով: Նրա հուղարկավորության համար ընտանիքի անդամները պետությունից գումար չեն ստացել, ծախսերը հոգացել են ընկերներն ու հարազատները: Ընտանիքի անդամները դիմել են տարբեր մարմիններ, բայց ընկել են անիմաստ քաշքշուկների մեջ: Ուզում ենք իմանալ՝ պետության կողմից արդյո՞ք որեւէ օգնություն կամ գումար չեն կարող ստանալ նրա ընտանիքի անդամները:

Արամ Տիգրանի Չիչոյան (ք. Երեւան, Արարատյան փողոց, 7 շենք, 12 բնակարան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետեւյալ անդամներին.
1) 18 տարին չլրացած երեխային, 2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը եւ թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, 3) 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչեւ իր 18 տարին լրանալը եւ ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, 4) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում, 5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների՝ նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում եւ չի աշխատում, 5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած՝ սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող՝ երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների՝ նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում եւ չի աշխատում:
շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից պարզ է դառնում՝ նշված ցանկի մեջ չկա խմբագրություն դիմած քաղաքացու կարգավիճակը հաստատող կետի առկայությունը, հետեւաբար նրա հարազատները չեն կարողանա որեւէ օգնություն ստանալ:




Լրահոս