Հարց քաղաքացիներից` ո՞վ պետք է կարգավորի բազմաբնակարան շենքերի շքամուտքերի լուսավորության հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ բազմաբնակարան շենքերի շքամուտքերի լուսավորության հարցը ո՞վ է կարգավորում: Մեր շենքի շքամուտքում լույս չկա: Բնակիչներով չենք կարողանում լուծել այս հարցը: Ո՞ւր դիմենք:

Դավիթաշենի 2-րդ թաղամաս, 43 շենքի մի խումբ բնակիչներ

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ շենքի շքամուտքի լուսավորության հարցը կարգավորվում է բնակիչների կողմից:

Առաջարկվում է անցկացնել մուտքի լուսավորությունը եւ այն միացնել վերելակը սնող հոսանքի գծին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեւանի քաղաքապետարանը, ինչպես միշտ, աշխատում է առանց տրամաբանության: Քաղաքապետարանի ուղարկած առաջարկը հաստատ շենքի բնակիչներից շատերի մտքով էլ էր անցել, հարցն այն է, թե որքանով է անվտանգ լուսավորություն ապահովելու այդ տարբերակը:




Լրահոս