Այսօր Երևանի սուրբ Սարգիս եկեղեցում կայացավ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկի պսակադրությունը:
Նշենք, որ նրա ընտրյալը` Լիլին, ՀՀ վաստակավոր արտիստուհի Ժակլին Սարխոշյանի դուստրն է: Նա ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մարքեթինգի ֆակուլտետը:
Հայկը ժամանակին հեռուստատեսությունում վարել է մանկապատանեկան հաղորդաշար: Չշարունակելով հաղորդավարությունը` սովորել է ԱՄՆ-ում և տևական ժամանակ այնտեղ է բնակվել: