Խոշոր հրդեհ Մեծ Սարիարում. գյուղապետարանն ամբողջությամբ այրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ին, ժամը 00:29-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի գյուղապետարանում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:58-ին, մարվել՝ 06:24-ին:

Ամբողջությամբ այրվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող գյուղապետարանի փայտե շենքը (մոտ 150 քմ)՝ գույքով:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչին:




Լրահոս