ՀՀ վերաքննիչ դատարանը չարդարացրեց ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանին: Ինչպես հայտնի է՝ 2015թ. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու համար փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը տուգանվել էր 600.000 հազար դրամով, սակայն ավելի ուշ գործով տուժողը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով արդարացնել փոխգնդապետին: Հունիսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց տուժող կողմի բողոքը, եւ փոխգնդապետը չարդարացվեց:
Բայց Փերիխանյանի գործը այսքանով չի ավարտվել, եւ հիմա էլ նա դիմում է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: Մինչ այդ նկատենք, որ օրերս լրացավ Սարի թաղում լրագրողների նկատմամբ իրականացված ոստիկանական բռնությունների մեկ տարին, ու չնայած հարուցված քրեական գործին, չնայած Սերժ Սարգսյանի հավաստիացումներին, որ մեղավորները կպատժվեն, այդպես էլ որեւէ ոստիկան ամբաստանյալի աթոռին չի հայտնվել: Խայտառակություն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: