Վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ`մարզերի գազաֆիկացման խնդիր ունեցող համայնքներում բնակչության կենցաղային պայմանները բարելավելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ստեղծված աշխատանքային խմբի գործառույթներից պետք է լինի խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ գտնելը, մասնավորապես` տաք ջրամատակարարման առաջարկներ կքննարկվեն: Ստեղծված աշխատանքային խումբը մարզերի գազաֆիկացման խնդիր ունեցող յուրաքանչյուր գյուղի համար պետք է նաեւ մշակի եւ իրականացնի խնդրի լուծմանն ուղղված միջոցառումներ:

Ի դեպ աշխատանքային խումբը կղեկավարի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ում որպես աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ կհաջորդի նույն գերատեսչության փոխնախարար Հայկ Հարությունյանը, ով ի դեպ, Կարեն Կարապետյանի դստեր ամուսինն է:




Լրահոս