
Hraparak.am-ի տեղեկություններով, հետախուզման մեջ գտնվող Կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը հանձնվել է իրավապահներին: ArmLur.am-ի հետ զրույցում Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը նշեց, թե այդ մասին նա տեղեկացել է մամուլից և այլ մանրամասների չի տիրապետում:
Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, թե Սամսոն Սահակյանի զբաղեցրած պաշտոնն այս պահին դեռևս թափուր է, նոր մարդ չեն նշանակել: Նրա խոսքով, Սահակյանի լիազորությունները ժամանակավոր կասեցված են, սակայն նոր մարդ չեն նշանակում, քանի որ դատարանի վճիռը դեռևս առկա չէ: