Ամեն տարի հայտնի լրագրողները հրապարակում են աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց ցանկը: Այդ վարկանիշները կազմվում են սուբյեկտիվ գնահատականի կամ ընթերցողների քվեարկության արդյունքներով: Լրագրողների կարծիքները հաճախ չեն համընկնում և հստակ չես կարող որոշել, թե ով է ավելի մոտ ճշմարտության:
Այս հարցում վերջնակետը դրել են լոնդոնյան կենտրոնի գիտնականները: Որպես հիմք փորձագետները վերցրել են ոսկե միջինը, որպեսզի որոշեն, թե հոլիվուդյան աստղերից ովքեր են ավելի մոտ իդեալին: Ցուցակը գլխավորել է 56-ամյա Ջորջ Քլունին, ով երկու անգամ գլխավորել է աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց վարկանիշը: Նա 91,86 տոկոսով համապատասխանում է էտալոնին:
Ջորջ Քլունի
56-ամյա Քլունին ոչ մեկ անգամ է «Օսկար» և «Ոսկե գլոբուս ստացել»: Վերջին ժամանակներս նա սիրում է զբաղվել բարեգործությամբ:
Բրեդլի Կուպեր
Կուպերը գեղեցիկ տղամարդ է, կանանց սիրելին և հոլիվուդյան աստղ: Բրիտանացի գիտնականների կարծիքով, նրա դիմագծերը ևս մոտ են իդեալականին: Դերասանը չորս անգամ նոմինացվել է «Օսկար»-ի: Մինչ Իրինա Շեյքին հանդիպելը, նա ապրում էր ազատ կյանքով, իսկ այժմ երջանիկ ամուսին է:
Բրեդ Փիթ
Փիթը, չնայած իր տարիքին, մինչ այժմ մնում է մոլորակի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկը: Մի քանի անգամ նա հաղթել է անվանակարգերում, ամսագրերի վարկանիշում համարվում է տարվա սեքս-սիմվոլ:
Դեվիդ Բեքհեմ
Բեքհեմը հայտնի անգլիացի ֆուտբոլիստ է, ով այժմ զբաղվում է հագուստի և օծանելիքի արտադրությամբ: Բացի ֆուտբոլ խաղալուց, հաճախ նկարահանվել է գովազդներում: Ամուսնացած է Վիկտորյա Բեքհեմի հետ և ունի չորս երեխա:
Գարի Ստայլզ
Նա բրիտանացի երիտասարդ երաժիշտ է, ով հայտնի է դարձել One Direction խմբում ելույթների շնորհիվ:
Զեյն Մալիկ
Նա պակիստանցի երաժիշտ է և One Direction խմբի նախկին անդամ, ով 2015 թվականից առանձին գործունեություն է ծավալում:
Ջեյմի Ֆոքս
Նա ամերիկացի դերասան, երգիչ և ստենդափ-կոմիկ է:
Ռայան Գոսլինգ
Ռայանը կանադացի դերասան և երաժիշտ է, «Օսկար»-ի նոմինանտ:
Ուիլ Սմիթ
Ուիլն ամերիկացի դերասան է: 2008 թվականին ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանը:
Իդրիս Էլբա
Էլբան աֆրկական ծագմամբ բրիտանացի դերասան է:
Բրիտանացի գիտնականների կարծիքով, բավական հավակնոտ վարկանիշ է դարձել: Ընդհանուր առմամբ այն համապատասխանում է մոդայիկ ամսագրերի ընթերցողների ճաշակին: