ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. շինանյութով բարձված բեռնատարը կողաշրջվել է. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 46-ամյա Զվիյադ Մագրակվելիձեն Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած Mercedes Actros մակինշի 6 MO 9033 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան:

Վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող խորտկարանի աշխատակիցները, ինչպես նաև մի քանի երիտասարդներ, ովքեր բնակվում են Ծաղկաձորում»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս