Լարված իրավիճակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ. կալանավորվածների հարազատներին տեսակցություն թույլ չեն տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկա պահին «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի մոտ են հավաքվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով կալանավորվածների հարազատները, ինչպես նաև հուլիսյան իրադարձությունների ժամանակ  Սարի թաղում ոստիկանների հետ բախման ենթարկված սարիթաղցիների հարազատները:

ՄԵզ հետ զրույցում Սարի թաղում ոստիկանների հետ բախման արդյունքում կալանավորված Էդուարդ Զեյթունցյանի կինը` Լալա Բերնեցյանը, հայտնեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ են գտնվում նաև Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի մայրը` Սաթենիկ Պողոսյանը, Անդրեաս Ղուկասյանի կինը: Նրանց թույլ չեն տալիս տեսակցել հարազտներին

«Հերիք չի ամուսնուս շինծու մեղադրաքն են առաջադրել, հիմա էլ ամենադաժան կերպով թույլ չեն տալիս, որ տեսակցեմ նրան: Էս աստիճան ստորություն ու դաժանություն չեմ տեսել: Երեխայիս հետ եկել եմ հասել ՔԿՀ-ի մուտքի մոտ, ամուսինս վերևից գոռում է` թույլ տվեք տեսնեմ, բայց թույլ չեն տալիս: Խիղճը ուր է կորել»,-նշեց տիկին Բերնեցյանը:




Լրահոս