Զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա կիրառված արգելանքը հանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքով քաղաքացին տեղեկացրել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձում է տարածել զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա:
Խնդրի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է բողոքի քննարկման ընթացակարգ:

Իրավասու պետական մարմնի հետ կատարված համատեղ աշխատանքների արդյունքում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից որոշում է կայացվել քաղաքացու դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանելու մասին:

Իրազեկում.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են`
· հաշմանդամներին.
· ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում` ընտանիքներին.
· առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար.
· ալիմենտային պարտավորությունների համար.
· որպես պետական նպաստ.
· վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց` որպես փոխհատուցում.
· տուժողին` լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և նրա խնամքի համար.
· աշխատանքից ազատվելու դեպքում` որպես արձակման նպաստ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ




Լրահոս