Սևանի գործով հարցաքննությունները շարունակվում են. բաժին է հրավիրվել մահացած Աշոտ Հովաննիսյանի մյուս որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սևանում տեղի ունեցած սպանության դեպքով կալանավորված Էդգար Հովաննիսյանի եղբորը հրավիրել էն ՀՀ քննչական կոմիտե:

Հիշենենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում,  Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում հնչել են կրակոցներ, որի հետևանքով Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1989թ., ձախ քունքային շրջանում  ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն  ունեցող մի շարք հանգամանքներ՝դրդապատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Սևան քաղաքի բնակիչ Է.Հովհաննիսյանը՝ ծնված 1981թ.:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սևանի լողափերից մեկում անձնական հարցերի շուրջ Է.Հովհաննիսյանի, վերջինիս հոր, եղբոր և այլ անձանց միջև, որոնց թվում էր նաև 28-ամյա երիտասարդը, տեղի է ունեցել վիճաբանություն: Առաջացած ծեծկռտուքի ժամանակ Է.Հովհաննիսյանի հայրը՝ ծնված 1957թ., հայտնվել է գետնին՝ անգիտակից վիճակում և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է նրա  մահը։ Է.Հովհաննիսյանը, իմանալով հոր մահվան լուրը, ավտոմեքենայով եղբոր հետ գնացել է հանգստյան գոտու տարածքից հեռացած՝ վիճաբանությանը մասնակցած անձանց հետևից: Այնուհետև Երևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում, հասնելով այն ավտոմեքենային, որտեղ գտնվում էր 28-ամյա երիտասարդը, կրակոց է արձակել վերջինիս գլխին, ով ստացած վնասվածքից մահացել է:




Լրահոս