ՖՈՏՈ. Ուղղաթիռի տարածք, 19-րդ դարի առանձնատուն, անընդհատ աճող դրամական միջոցներ. Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի ունեցվածքների տարբերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի կարողությունները:

Սկսենք ՌԴ նախագահից. 2016 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեկան եկամուտը կազմում է 8 մլն 858 հազար 432 ռուբլի: Նրա հայտարարագիրն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ ՌԴ նախագահն ունի շարժական և անշարժ գույք:

Սկսենք շարժականից. նրան են պատկանում հետևյալ ավտոմեքենաները. «Գազ Մ-21», «Գազ Մ-21-Р», «Նիվա»: Բացի դրանից նա ունի նաև «Սկիֆ», որը ժառանգություն է ստացել հորից: Շարժական գույքի արժեքը գնահատելը դժվար է, քանի որ գները տատանվում են:

Այժմ անցնենք անշարժ գույքին. Պուտինն ունի 77 քառ. մետր տարածքով բնակարան (500 հազար դոլար արժողությամբ), 18 քառ. մետր տարածքով ավտոտնակ, հողամաս՝ 1500 քառ. մետր տարածքով:

Պուտինը հանդիսանում է բազմաթիվ առանձնատների սեփականատերը: Անձամբ նա ապրում է Մերձմոսկվայի հարևանությամբ գտնվող առանձնատանը, որը կառուցված է եղել 19-րդ դարում և որի տարածքում առկա են ձիարշավարան, լողավազան մարզասրահ, գործանական հանդիպումների սրահ, հյուրասենյակ՝ կինոսրահով, փոքր տաճար, ուղղաթիռի տարածք:

Իսկ որքան ունեցվածք ունի Սերժ Սարգսյանը

2016 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն` Սերժ Սարգսյանն ունի 21 մլն դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում վաստակել է 27 մլն 948 հազար դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրություններից և տրված փոխառություններից ստացված վճարներից: Իր պաշտոնը ստանձնելու հայտարարագրում` 2013 թվականին,  նա հայտարարագրել է մեկ բնակարան և MITSUBISHI MONTERO-SPORT 3.5 մակնիշի ավտոմեքենա:

Այն ժամանակ նա իր հաշվին ունեցել է 116 մլն դրամ: Հետաքրքիր է, որ նրա դրամական միջոցները տարեց տարի ավելանալով` հետո կտրուկ անկում են արձանագրել և այժմ կազմում են 21 մլն դրամ:

Հայաստանի առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի դրամական միջոցներն ավելացել են: Օրինակ, վերջինս 2015 թվականին ունեցել է 15 մլն 280 հազար դրամական միջոց, որը 2016 թվականին 2 մլն 670 հազար դրամով ավելացել է` կազմելով 17 մլն 950 հազար դրամ: Ինչպես ամուսինը,  այնպես էլ նրա տիկինը`Ռիտա Սարգսյանը, որպես եկամուտ հայտարարագրել է տված փոխառության դիմաց ստացած մոտ 12.5 մլն դրամ հատուցումը:




Լրահոս