Տիտանիկից ուղարկված Վերջին նամակը վաճառվել է. որքան է այն գնահատվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիտանիկի նվագախմբի ղեկավարի վերջին նամակը ինտերնետ-աճուրդում վաճառվել է 155 հազար դոլարով: Նամակի հեղինակը` Ուոլլես Հարթլին, ջութակահար է, ով ղեկավարել է նվագախումբը, որը նվագել է Տիտանիկի ուղևորների համար: Ուոլլես Հարթլին, որն այդ ժամանակ 33 տարեկան է եղել, իր վերջին նամակն ուղարկել է ապրիլի 11-ին:

Հիշեցնենք, որ Տիտանիկ նավը առաջին և վերջին անգամ դուրս էր եկել շրջագայության 1912 թ. ապրիլի 10-ին: Նավում եղել է 2200 մարդ: Չորս օր անց Տիտանիկը բախվել է մեծ սառցեբեկորի եւ ապրիլի 15-ին խորտակվել: Տարբեր տվյալների համաձայն, մահացել է 1400-ից 1517 մարդ:




Լրահոս