
Ինչպես հայտնի է` հուլիսի 19-ին աշխատանքից ազատվել էր Փորձաքննությունների ազգային բյուրոյի ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը:
Իսկ թե ինչն էր եղել վերջինիս հեռացման պատճառը, այդպես էլ շատերի համար մնաց անհայտ: Հեռացումից հետո բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում:
Մասնավորապես, Փորձաքննությունների ազգային բյուրոյի եւ ՀՀ առողջապահության նախարարության միջեւ տարաձայնությունը այն աստիճան է խորացել, որ բյուրոն դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության:
Պարզվում է, որ մայիս 28-ին ՀՀ առոջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունը առաջադրանք, ցուցում է տվել ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանին, որն էլ, ըստ էության, չի ցանկացել կամ ճիշտ չի համարել կատարել նախարարության առաջադրանքը եւ դիմելով դատարան` պահանջում է նախարարության կողմից ներկայացված կարգադրագիրը վերացնել:
Ստացվում, որ դեռեւս մայիս ամսից նախարարության եւ բյուրոյի միջեւ տարաձայնություն է եղել, եւ երկու կառույցները խնդիրը չեն կարողացել լուծել առանց դատարանի միջամտության: Չի բացառվում, որ նմանօրինակ դրսեւրուրումների հետեւանքով է Արտաշես Ջավադյանը աշխատանքից ազատման դիմում է գրել կամ նրան ասել են դիմում գրի: