
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջիկայում իր համաձայնությունը կտա «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի 100 տոկոսը գրավադրվելուն: Հիշեցնենք, որ կառավարությունն արդեն իսկ իր համաձայնությունը տվել է ՀԷՑ բաժնետոմսերի գրավադրման համար: Հիմա հերթը ՀԾԿՀ-ինն է:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ «Տաշիր կապիտալ» ընկերությունը հուլիսի 13-ին, «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ը օգոստոսի 1-ին, իսկ ՀԷՑ-ը հուլիսի 18-ին, հուլիսի 26-ին գրություններով դիմել է ՀԾԿՀ եւ խնդրել տալ համաձայնություն որպես ապահովման միջոց բաժնետոմսերը գրավադրել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական եւ Ասիական զարգացման բանկերում: Գրավի դիմաց ՀԷՑ-ը նախատեսում է 80 մլն դոլարի չափով վարկ վերցնել «Ասիական զարգացման բանկից»: Սակայն ընկերության կողմից վարկ վերցնելը լուրջ մտահոգությունների առիթ է դարձել ոչ միայն մասնագետների, այլեւ ՀՀ քաղաքացիների մոտ: Մարդիկ համոզված են, որ ՀԷՑ-ն այս վարկը մարելու է մեր՝ սպառողներիս հաշվին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: