Չինաստանի իշխանությունները որոշել են փոխել երկրի քաղաքացիների բարեկեցության չափորոշիչները: Այսուհետ հիմնական շեշտը դրվելու է ոչ թե տնտեսական ցուցանիշների, այլ քաղաքացիների երջանկության մակարդակի վրա:«Սինհուա» գործակալության տվյալներով Չինաստանի վարչապետ Վեն Ցզյա Բաոն տեսակետ է արտահայտել, որ չինովնիկների աշխատանքը պետք է գնահատել ոչ թե կառուցված երկնաքերերի քանակով, այլ մարդկանց երջանկության մասին պատկերացումներով: Արդեն Խենան քաղաքում տեղական իշխանությունները կիրառել են «երջանկության ինդեքսը»: Այն բաղկացած է 16 ինդիկատորներից` եկամուտ, պետական ծախսեր, կրթություն, մշակույթ, սպորտ եւ այլն: Ինդեքսի վերլուծության արդյունքում մերժվել է մի շարք չինովնիկների պաշտոնական առաջխաղացումը: Սա նշանակում է, որ չինացիներն էլ են սկսել վախենալ արաբական հեղափոխություններից եւ իրենց «ստրախովկա» են անում:
«ԵՐՋԱՆԻԿՆԵՐԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ