Արտակարգ դեպք Դիլիջանում. 46-ամյա տղամարդը փորձել է տունը հրկիզել, սակայն ինքն է այրվել ու մահացել. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Երեկ՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Դիլիջանի հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժին հայտնել են, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Սայաթ Նովայի փողոցի թիվ 38 տուն, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու այրված դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ Գյոզալյանն ու քննիչ Կոստանյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այրված տղամարդը նույն հասցեի բնակիչ՝ 46-ամյա Կարեն Մանուկյանն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Մանուկյանը դյուրավառ նյութ է լցրել իրենց տան դռան վրա և փորձել տունը այրել, իսկ տանը եղել են նրա կինը, մայրը և 2 երեխաները»:

Մանրամասները` այստեղ:




Լրահոս