Գերմանիայի Սուպերգավաթի խաղում երկրի չեմպիոին Մյունխենի «Բավարիայի» 7 ֆուտբոլիստներ վնասվածքների պատճառով դուրս չեն գա խաղադաշտ: Տարբեր վնասվածքներ ունեն Արյեն Ռոբենը, Ջերոմ Բոատենգը, Մանուել Նոյերը, Դավիդ Ալաբան, Տիագո Ալկանտարան, Խամես Ռոդրիգեսը եւ Խուան Բերնատը:
Sport1-ը հայտնում է, որ իտալացի մարզիչ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի մրցակիցը կլինի Գերմանիայի գավաթակիր Դորտմունդի «Բորուսիան»: Օգոստոսի 5-ին Դորտմունդում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին: