shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ օգոստոսի 7-ին, լուսանկարների շարք է արվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի բարձր հովանու ներքո «Տառերի պուրակում», որոնցում երևում է` ինչպես է կայանված Nissan մակնիշի 020 HH 01 համարանիշի ավտոմեքենան։
Վարորդը չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և ավտոմեքենան կայանել է հանդիպակաց երթևեկելի գոտում։
Ըստ կայքի` նշված ավտոմեքենան սպասարկում է ԱԺ նախագահի նախկին տեղակալ Հերմինե Նաղդալյանին, սակայն այսօր այն շահագործվում էր նրա ամուսնու կողմից, ով, ի դեպ, գտնվում էր նշված վայրում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: