SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ Վաղարշապատի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ինչի մասին հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Պարզել է, որ վիրավորը Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ, 33-ամյա Սարգիս Սիմոնյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության՝ կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Նրան հիվանդանոց են տեղափոխել Աշտարակի խճուղու վրա գտնվող «Նոր Դվին» ռեստորանային համալիրից, որտեղ բակում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և անհայտ անձի միջև և անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Ս. Սիմոնյանին
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: