Հաղարծին վանքի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում գտնվող Հաղարծին վանական համալիրի տարածքում քաղաքացիները նեխած դի են նկատել, որի մասին հայտնել են իրավապահներին:

ArmLur.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ  օգոստոսի 7-ին՝ ժամը 14:30 ոստիկանությանը հայտնել են,  որ  Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհի հարակից տարածքում դի կա:

Նրա խոսքով՝  հայտնաբերվածը  մոտ 35 տարեկան տղամարդ է եղել:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում  է քննություն:

 

 




Լրահոս