ՖՈՏՈ. Հրդեհ Պոլիտեխնիկի 1-ին մասնաշենքում. ինչ վնասներ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 8-ին` ժամը 22:18-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 1-ին մասնաշենքի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է որ հրդեհը բռնկվել է 3-րդ և 4-րդ հարկերում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:12-ին, մարվել՝ 00:37-ին: Այրվել են երրորդ հարկի սանհանգույցի առաստաղը՝ 9 քմ (մասամբ, բաղդադե), չորրորդ հարկի քիմ. լաբորատորիայի պահեստի առաստաղը՝ 9 քմ, ներսում կուտակված քիմ. նյութեր, դուռ և պատուհաններ:

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը, ԲՊԱՀՎԿՎ ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավճակի մոնիթորինգի բաժնի աշխատակիցները՝ ԲՊԱՀՎԿՎ պետ փ/ծ գնդապետ Ա.Դավթյանի գլխավորությամբ:

Լուսնակարները՝  Shamshyan.com-ից




Լրահոս