Կառավարության վաղվա նիստում գործադիրը հաստատելու է Լոռու մարզի Դեբեդ գետի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծին: Համապատասխան որոշման նախագծում մասնավորապես նշված է. «Հավանություն տալ 76 ՄՎՏ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին»:
Նախագծում նշված է նաև, որ «Շնող» ՀԷԿ-ը պետք է ունենա 76 ՄՎՏ հզորություն: Նախագիծն իրականացվելու է «Հայաստանի ներդրողների ակումբի» միջոցով, որը վերջերս էր ստեղծվել: «Շնող» ՀԷԿ-ը կառուցելու է «Դեբեդ հիդրո» ընկերությունը, որի հիմնադիրն էլ «Էներգոինվեստ հոլդինգ» ընկերությունն է, որի սեփականատերն էլ «Տաշիր կապիտալ» ընկերությունն է:
Նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի Կառուցապատողին ձեռք բերել հողատարածք՝ ՀԷԿ-ի կառուցման համար: Կառուցապատողը պարտավորվում է կառուցել ՀԷԿ-ը: Կայանի կոմերցիոն շահագործման ամսաթվից 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը երաշխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (Գնորդ) կողմից տարեկան 500 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի գնում: