Պետական պարտքի ահռելի աճը. այն գերազանցել է 6.2 մլրդ դոլարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Կարապետյանի կառավարության օրոք Հայաստանի պետական պարտքը սկսեց առանձնակի արագ տեմպերով աճել. նրա պաշտոնավարման այս 11 ամիսների ընթացքում (Կարապետյանը վարչապետ է նշանակվել 2016թ. սեպտեմբերին) պետական պարտքն ավելացել է 716,8 մլն դոլարով:

Ըստ պաշտոնական վիճակագրության` այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 201.6 մլն դոլար: Այս գումարից 5 մլրդ 634.2 մլն դոլարը կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 417.5 մլն դոլարը՝ արտաքին պարտքը, 1 մլրդ 216.6 մլն դոլարը՝ ներքին պարտքը, իսկ ԿԲ պարտքը օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է 567.5 մլն դոլար:

Բավական մտահոգիչ են պետական պարտքի աճի տեմպերը. Հայաստանի պետական պարտքը մեկ ամսվա ընթացքում ավելացել է 60.8 մլն դոլարով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 259.5 մլն դոլարով:




Լրահոս