ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նշանակումից անցել է 2 ամիս, սակայն, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, նորանշանակ նախարարը շարունակում է ՔԿՀ պետերի փոփոխությունների իր սկսած գործընթացը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հերթը հասել է «Վարդաշեն» ՔԿՀ պետ ՀՀ արդարադատության գնդապետ Հովհաննես Հակոբջանյանին:
Մայիսի 25-ին, երբ Դավիթ Հարությունյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար, սկսեց կալանավայրերում իրավիճակ փոխելու քայլեր իրականացնել՝ հերթով փոխելով քրեակատարողական հիմնարկների պետերին:
Մասնավորապես, «Ժողովուրդ»-ը հունիսի 12-ին գրել էր, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանն առաջիկայում ազատվելու է պաշտոնից եւ նշանակվելու է «Աբովյան» ՔԿՀ պետ, իսկ «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը ղեկավարելու է «Դատապարտյալների հիվանդանոցը»:
Եվ ահա մեր հրապարակումից կարճ ժամանակ անց՝ հունիսի 17-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից հրապարակել էին, որ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը նշանակեց «Աբովյան» ՔԿՀ-ի, իսկ Մանուկ Միքայելյանը՝ «Դատապարտյալների հիվանդանոց, ՔԿՀ պետ:
Սակայն ՔԿՀ պետերի փոփոխությունը այսքանով չի ավարտվում, եւ մեզ հասած տեղեկություններով՝ հերթը հասել է «դիվանբաշուն». ՔԿՀ-ներում այս օրերին տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատրաստվում է փոխել «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ Հովհաննես Հակոբջանյանին եւ նրա փոխարեն ՔԿՀ պետ նշանակել Դավիթ Զաքարյանին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան