Բոլորս ենք երազում հոլիվուդյան ժպիտ ունենալու մասին: Սակայն ատամնաբույժի մոտ կանոնավոր այցելություն ոչ բոլորը կարող են իրեն թույլ տալ:
AdMe.ru -ն ներկայացնում է տարբերակներ, որով կարող եք ձյունաճերմակ ժպիտ ստանալ տնային պայմաններում:
Ածուխ
Սա ամենահեշտ և մատչելի միջոցներից է: Բավական է մեկ հաբը մանրացնել, այն ջրի հետ խառնելով լցնել խոզանակի վրա և սովորականի պես լվանալ ատամները:
Չոր կաթ և ատամի մածուկ
Չոր կաթը ոչ միայն կսպիտակեցնի, այլ նաև կամրացնի ատամները: Ատամի մածուկի վրա մի փոքր չոր կաթ ավելացրեք և մաքրեք ատամները:
Սոդա և կիտրոնի հյութ
Պետք է մի փոքր սոդա ավելացնեք խոզանակի վրա, ապա վրայից էլ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ լցնեք: Հենց այս խառնուրդով է պետք մաքրել ատամները:
Կիտրոնի հյութ և ջուր
Ոչ միայն ատամները կսպիտակեցնի, այլ լավ բույր կհաղորդի:
Խնձորի քացախ և ջուր
Կես թեյի գդալ քացախը պետք է բացել ջրում: Այս խառնուրդով պետք է բերանը ողողել ամեն առավոտ՝ մինչ ատամները մաքրելը:
Ելակ
Պետք է մեկ ելակը տրորել և դրանով մաքրել ատամները: Եվ հիշեք. այս ամենը պետք չէ միանգամից օգտագործել: