ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի
դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունը վերջին տարիներին իրականացրել է Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր:
Ներկայումս դրամաշնորհային միջոցներից գոյացած խնայողությունների հաշվին
նախարարությունը ձեռնամուխ է եղել այդ կազմակերպություններում արևային կայանների տեղադրման, ինչպես նաև շենքային պայմանների հետագա բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում, մասնավորապես, նախատեսվում է
վերանորոգել բժշկական օգնության և սպասարկման, լաբորատոր-ախտորոշիչ բաժինների տարածքները և վերելակները: Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում նախատեսվում է վերանորոգել ամբուլատոր-խորհրդատվական և լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքները, բարելավել հոգեկան խնդիրներ ունեցող տուբերկուլոզով հիվանդների բուժման պայմանները:
Վերանորոգման ընթացքում կիրականացվեն նաև էներգախնայողական միջոցառումներ` արևային կայանների գործարկումն առավելագույն
արդյունավետ դարձնելու նպատակով:
Այսօր հայտարարվել են մրցույթներ երկու կենտրոնում կայանների տեղադրման և
շենքերի վերանորոգման նախագծում և նախահաշվային փաստաթղթերի մշակում
իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով:
Մասնագիտացված կազմակերպություններին տեղեկացնում ենք, որ մրցույթների
հայտարարություններին կարող են ծանոթանալ gnumner.am կայքում` հետևյալ
հղումներով` <<ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն>> ՊՈԱԿ-ի կարիքների համար <<Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության եզրակացության տրամադրման ծառայությունների>> գնման նպատակով հայտարարված ԳՀԾՁԲ-ՆՆՓԿ-ՁԻԱՀ-17/1 ծածկագրով գնանշման հարցման հայտարարություն և հրավեր/փոփոխված/ ( Հրապարակված է 11/08/2017 -ից մինչև 28/08/2017 ժամը 10:00 ներառյալ ) ՀՀ ԱՆ <<Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի կարիքների համար <<Շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազման և փորձաքննության եզրակացության տրամադրման ծառայությունների>> գնման նպատակով հայտարարված ՏԴՊԱԿ-ԳՀԾՁԲ-1/2 ծածկագրով գնանշման հարցման
հայտարարություն և հրավեր/փոփոխված/ ( Հրապարակված է 11/08/2017 -ից մինչև 28/08/2017 ժամը 12:00 ներառյալ )