Հրդեհներ են բռնկվել հանրապետության տարբեր տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Մասնավորապես` Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ, Թումանյան թաղամասի թիվ 3/2 շենքի մոտակայքում՝ մոտ 100 քմ, Նուբարաշեն թաղամասից դեպի Արարատի մարզի Բարձրաշեն գյուղ տանող ավտոճանապարհին՝ մոտ 150 քմ տարածք:

Հրդեհներ են բռնկվել նաև Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 40Ա հասցեում` մոտ 1 հա խոտածածկույթ է այրվել, Ստեփանավան-Կուրթան ավտոճանապարհի 14-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 4000 քմ, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 16-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 800 քմ բուսածածկույթ և մոտ 30 ծառ՝ մասամբ, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 25-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 3 հա, Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի մոտ 10-րդ կմ-ին՝ Նեղոց գյուղի մոտակայքում՝ մոտ 2 հա, Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում` մոտ 200 քմ։

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղից մոտ 6 կմ հեռավորության վրա՝ Մոլալու կոչվող տարածքում այրվել է մոտ 6 հա տարածք, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոսի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1500 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ 10 մրգատու ծառ, Արարատի մարզի Սուրենավան գյուղի Այգեգործների փողոցում՝ մոտ 600 քմ և ջերմահարվել` 2 թթենի ու 7 խաղողի վազ, Ազատավան գյուղի Կամոյի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 300 քմ խոտածածկույթ և ջերմահարվել` 2 դեկորատիվ ծառ:




Լրահոս