Ջրահեղձ եղած ռուս զինծառայողն ընկերների հետ է եղել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Սևանա լճում ջրահեղձ է եղել ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմաբազայի զինծառայող: Այդ առնչությամբ Քննչական կոմիտեն մանրամասներ  է հայտնում :

«2017 թվականի օգոստոսի 13-ին «Սևան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1997թ. ծնված երիտասարդի դի։

Քննությամբ պարզվել է, որ տուժողը Հայաստանի Հանրապետությունում  տեղակայված ռուսական N զորամասի պայմանագրային  զինծառայող է, ազգությամբ ռուս, ով 3  զինակից ընկերների հետ դեպքի օրը գտնվել է Գեղարքունիքի մարզում։

Նախնական տվյալներով՝ երիտասարդը ջրահեղձ է եղել օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում՝ Սևանա լճում լողալու ժամանակ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պարզվում են հանգամանքները»։




Լրահոս