ՀԱՅԵՐԻ ԴԵՄՔԻՆ ՏԱՌԱՊԱՆՔ ՈՒ ՑԱՎ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիթառահար Կարո Սարաֆյանն այն երաժիշտներից է, որ տարվա մեծ մասը երկրում չեն լինում: Արտերկրում ստեղծագործող մեր հայրենակիցները նրան հաճախ հրավիրում են մասնակցելու իրենց համերգներին: Բայց նրա ընտանիքն այստեղ է ապրում, եւ որպես հայ տղամարդ` ինքն է հոգում նրանց կարիքները: Մեր զրույցի ընթացքում պարզվեց, որ երաժիշտն անձամբ է կատարում իրենց տան գնումները եւ լավ էլ նկատում է ճգնաժամի վնասները:-Մենք վատ սոցիալական վիճակում ենք: Լավ չի մեր ժողովրդի վիճակը: Քանի որ մեր տան առեւտուրը ես եմ անում, նկատում եմ այդ ամենը: Ամեն գալուց տեսնում եմ, թե ինչքան են բարձրացրել գները: Ամեն ինչի գինն ինձ զարմացնումա, հացինը` ամենաշատը: Դեռ մի 4-5 ամիս առաջ իմ միջին առեւտրի համար վճարում էի մի 10000 դրամ, հիմա այդ նույն մթերքի զամբյուղին տալիս եմ երեւի թե կրկնակի` մի 20000 դրամի չափով: Դե այս զամբյուղն էլ օրը մեջ մեր տուն պետք է մտնի:-Որտեղի՞ց եք կատարում գնումները:-Մարկետից եմ գնում, բայց եթե փողոցում, ասենք, լավ միրգ հանդիպեր, կգնեի` չնայած  նախընտրում եմ ամեն ինչ փորձված տեղերից վերցնել:-Եթե մեր սոցիալական վիճակը շարունակվի այսպես մնալ, ի՞նչ եք կարծում, ժողովուրդը ոտքի կկանգնի՞ կամ Կառավարությունը կփորձի՞ ինչ-որ բան անել ժողովրդին այդ վիճակից հանելու համար:-Եթե էսպես շարունակվի, Հայաստանում մարդ չի մնա:-Դո՞ւք էլ կլինեք այն մարդկանց ցուցակում, որոնք կհեռանան հայրենիքից:- Իմ հայրենիքն այնտեղ է, որտեղ իմ ընտանիքի բարեկեցությունն է: -Եթե այդպես եք մտածում, ապա  այդքան շրջագայելով  ու տեսնելով, թե ինչպիսին է կյանքն ուրիշ երկրներում, ինչո՞ւ չեք վերցնում ձեր ընտանիքն ու գնում ավելի բարեկեցիկ երկիր:-Որովհետեւ դեռ հույս ունեմ, որ մի լավ բան կլինի: Չնայած մի քիչ վախով եմ նկատում, որ միգուցե ուշ է: Երբ որդերը սկսում են կրծել թարմ խնձորը ու կեսից շատն ուտում են, հետո էլ  ոչինչ չի փրկում այդ խնձորը:-Վերջերս կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն էլ, հիասթափված ու նեղացած մեր երկրից, վերցրեց ընտանիքն ու գնաց Կանադա:-Ցավալի փաստ է, նա իմ ընկերն է: Երեւի իրավունք ուներ նեղանալու: Որ բոլորը գնան, կմնան նրանք, որոնք հիմար «արվեստ» են քարոզում:-Որպես արվեստի ներկայացուցիչ` Ձեզ բավարարո՞ւմ է ՀՀ մշակույթի նախարարության աշխատանքը:-Մեր մշակույթը վատ վիճակում է: Մշակույթի նախարարության համար շատ բաներ մեկա: Դո՛ւք ասեք` ո՞ր բնագավառում եք տեսնում մշակույթ` երաժշտությա՞ն, թե՞ դերասանության:Այսօր մեր երկրում բարձրարժեք մշակույթ կարելի է տեսնել միայն  դրսի  մշակութային աստղերի մասնակցությամբ հատուկենտ համերգներին: Բայց դրանց տոմսերն էլ շատ թանկ են, ամեն մեկն իրեն  չի կարող թույլ տալ դրանք գնել: Մարդն  ուղղակի չունի այդ հնարավորությունը: Հո իր հացի փողով տոմս չի՞ առնի:-Իսկ ի՞նչ կասեք հայկական հեռուստաընկերությունների մասին: Այնտեղ ե՞ւս մշակույթ չկա: -Շատ անորակ հեռուստատեսություն ունենք: Որ ճիշտն ասեմ, ես հայկական հեռուստատեսություն չեմ նայում: Լկտի ու անմակարդակ բաներ են ցույց տալիս: Ամեն օր նույն տափակ հումորը, սերիալները: Միայն լուրեր եմ լսում, ուրիշ ոչինչ:-Ճաշակ զարգացնող գոնե մեկ-երկու հաղորդո՞ւմ էլ չեք կարող թվարկել: -Ես չեմ տեսնում: Բայց կան հեռուստաընկերություններ` «Երկիր Մեդիա», «ԱՐ», որտեղ աղբն այդքան էլ շատ չի: -Աշխատանքի բերումով Դուք տարվա կեսը լինում եք արտերկրում: Ի՞նչն եք առաջինը նկատում, երբ վերադառնում եք Հայաստան: -Երբ գալիս եմ, միանգամից նկատում եմ այդ գորշությունը: Մարդկանց դեմքերը, վիճակը  ազդում են  ինձ  վրա: Ու եթե ես այսօր կարողանում եմ հոգալ իմ ընտանիքի կարիքները, դրանից ինձ ամենեւին էլ երջանիկ չեմ զգում, որովհետեւ շատ անապահով մարդկանց եմ տեսնում:150-ից ավելի երկրում եմ եղել, մարդկանց դեմքի արտահայտությունից նրանց ապրելակերպն արդեն երեւումա:-Հայերի դեմքին նայելիս ի՞նչ եք նկատում:-Բոլորին չեմ ասում, բայց շատերի դեմքին միայն տառապանք ու ցավ կարող ես տեսնել:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս