Այս ամռանը հանգստի չի մեկնի նաև ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց երգիչը:

Ըստ նրա՝ պատճառն աշխատանքային գերծանրաբեռնվածությունն է, որը թույլ չի տալիս անգամ մի քանի օրով երգչին վայելել ամառային տապը:

Սակայն մեզ հետ զրույցում Գուրգեն Դաբաղյանը շտապեց հայտնել, որ զբաղված է նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով, որը շուտով կհանձնի երկրպագուների դատին:

Վերջինիս խոսքով՝ տեսահոլովակը համեմված կլինի նոր գործիքավորմամբ, սակայն նա հրաժարվեց երգի անվան փակագծերը բացել:

Նրա հավելմամբ՝ սեպտեմբեր ամսին սպասվում են շրջագայությունն Ռուսաստանի Դաշնությունում եւ Եվրոպայում:
Լիդա Եղիազարյան






























