
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ուրբաթ օրը մեծ շուքով նշվեց շինարարի օրը, անգամ վարչապետ Կարեն Կարապետյանը պարգեւատրեց մի շարք շինարարների: Բայց արի ու տես, որ իրական կյանքում Հայաստանում այդ ոլորտում ծավալների նվազման հետեւանքով շինարարական մի շարք ընկերություններ պակասեցրել են հարկային վճարումները:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները նվազել են 12 տոկոսով: Խոշոր հարկատուների թվում են շինարարական «Ղարաբաղցյանշին», «Բաղրամյանշին», «Ագաթ-777» ընկերությունները, որոնք եւս նվազեցրել են հարկերը: Հատկանշական է, սակայն, փաստը, որ իր հարկերն ավելացրել է միայն «Սահակյանշին» ընկերությունը, որը հիմնականում զբաղված է պետական պատվերները կատարելով»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: