Սյունիքի կրակոցների պատճառը երեխաների միմյանց վրա թքելն է եղել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հրապարակվել էր, որ օգոստոսի 11-ին Սյունիքի մարզում հարեւանների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որից հետո հնչել են կրակոցներ: Ըստ այդմ Խնձորեսկ գյուղի բնակչուհի 47-ամյա Վարդուշ Հարությունյանը և նույն գյուղի բնակիչ 16-ամյա Հարութ Շահնազարյանի միջև վիճաբանության ժամանակ Վարդանուշ Հարությունյանի ամուսինը` 51-ամյա Սամսոն Արզանյանը, մի քանի անգամ հարվածել է Հարութ Շահնազարյանի տատիկին` 75-ամյա Լարիսա Շահնազարյանին, որից հետո ձեռքին եղած փայտով հարվածել է Հարութ Շահնազարյանի մորը` 43-ամյա Գայանե Բուդաղյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Վիճաբանությունը հարեւանների միջև այն աստիճան է թեժացել, որ 20-ամյա Գևորգ Շահնազարյանը իր հորը` 46-ամյա Արմեն Շահնազարյանին պատկանող Ford Transit մակնիշի 20 LU 560 համարանիշի ավտոմեքենայի միջից վերցրել է ատրճանակը և կրակոցներ արձակել: Եվ այսպես երկու հարեւանների թեժ ծեծկռտուքից եւ հնչած կրակոցներից ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել: Հարեւանների միջեւ կռիվը սկսվել է երեխաների միջեւ առաջացած տարաձայնությունից: Տեղեկացանք, որ Խնձորեսկ գյուղի բնակչուհի 47-ամյա Վարդուշ Հարությունյան որդին վիճել է նույն գյուղի բնակիչ 16-ամյա Հարութ Շահնազարյանի հետ, որի ընթացքում տղաներից մեկը թքել է մյուսի վրա, որտեղից հետո կռվին խառնվել են մեծահասակները եւ դարձել է մի կաթիլ մեղրի պատմություն: ArmLur.am-ին հետ զրույցում Խնձորեսկ համայնքի ղեկավար Սերյոժա Հայրապետյանը հայտնեց, որ մեծահասակների մեջ կռիվը սկսել է երեխաների հետ տեղի ունեցած տարաձանությունից, իսկ հարևանների գործով զբաղվում են իրավապահները:

Քնար Մանուկյան




Լրահոս