
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ ժամկետում է անցկացվում ծառայողական քննությունը: Եվ ցանկանում եմ տեղեկանալ, թե ո՞ր պահից սկսած է հաշվում այդ ժամկետը:
Լեւոն Ամրոյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ծառայողական քննությունն անցկացվում է մեկամuյա ժամկետում, որը հաշվվում է քննություն անցկացնելու մաuին Խորհրդի կողմից որոշում ընդունելու պահից: Եթե տարբեր ժամկետներում ծառայողական քննության միեւնույն կողմերի կամ միեւնույն կարգապահական խախտման վերաբերյալ տարբեր կողմերի ներկայացրած դիմումների կապակցությամբ ծառայողական քննության նյութերը Խորհրդի որոշմամբ միացվում են, ծառայողական քննության անցկացման մեկամսյա ժամկետը հաշվվում է այդ ծառայողական քննության կողմերի դիմումների հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու մասին Խորհրդի կողմից ավելի վաղ ընդունված որոշման պահից:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ծառայողական քննության մեծածավալությունից, բարդությունից կամ այլ անհրաժեշտությունից ելնելով՝ Խորհուրդը կարող է որոշում կայացնել ծառայողական քննության ժամկետը մինչեւ 15 oր տեւողությամբ երկարացնելու մաuին: