
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը նոր ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել: Նրա գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների միայն 34 տոկոսը: Այդ մասին վկայում են Gallup International սոցիոլոգիական ծառայության կազմակերպած հարցման արդյունքները:
Ներկայացված տվյալների համաձայն՝ օգոստոսի 13-ի դրությամբ հարցվածների 34 տոկոսը հանդես է եկել Թրամփի աջակցությամբ, իսկ 61 տոկոսը անբավարար գնահատական է տվել նրա աշխատանքին:
Ինչ վերաբերում է դինամիկային, ապա օգոստոսի 10-11-ին Թրամփի աջակցման մակարդակը պահպանվում էր 37 տոկոսh մակարդակի վրա: Ընդհանուր առմամբ այդ ցուցանիշն օգոստոսին 38 տոկոսից ավելի չի բարձրացել: